Ավելի Լավ Հայաստանը Երևանում գործող հասարակական կազմակերպություն է։ Սկսած 2019 թվականից, մենք փորձում ենք նպաստել Հայաստանում աղբի ծավալների նվազեցմանը ընտրելով մեր համահայրենակիցների հետ գիտելիքնորով և փորձով կիսվելու ճանապարհը, ինչի միջոցով մենք կկարողանանք ավելի արդյունավետ վերամշակել աղբը։
Հայաստանը փոքր պետություն է և տեղակայված է կլիմայական և աշխարհագրական ուրույն գոտիներում։ Տարածքի սակավության պատճառով, Հայաստանի աղբավայրերը սովորաբար տեղակայվում են բնակավայրերին շատ մոտ։ Ցավոք, նախկին փորձը ապացուցում է, որ շատ դեպքերում թափոնները ուղակիորեն հավաքվում են դրա համար չնախատեսված վայրերում, և մնալով անծածկ խնդիրենր առաջացնում շրջակա միջավայրի համար։ Ժամանակին դրսևորած անպատասխանատու մոտեցումը հանգեցրել է նրան, որ այսօր ՀՀ գետերի մոտ 58 տոկոսը ծայրահեղ աղտոտված են, հատկապես պլաստմասե թափոններով։ Տնտեսական փոփոխությունների ժամանակաշրջանը իր հետ բերեց այլընտրանքային լուծումներ, արդյունաբերական ոլորտում փոխարինելով փայտը կամ մետաղը, ավելի մատչելի և հասանելի պլաստիկով։ Սակայն, հետագայում ոչ մի հարթակ չմշակվեց այդ պլաստիկը վերամշակելու համար։ Այսօր Հայաստանը մնում է այն երկրների կազմում, որտեղ պլաստիկոց փաթեթավորումը մնում է ամենատարածվածը։
Միջին վիչակագրական հայ ընտանիքը շաբաթական մոտ 25 կգ աղբ է արտադրում։ Այդ աղբի մի մասը կենսաբանորեն քայքայվող է, սակայն այն հայտնվում է նույն վայրում մետաղի, պլաստիկի ապակու և անգամ թունավոր թափոնների հետ։
Մեր փիլիսոփայության հենասյուներից են կրթելը և մոտիվացնելը։ Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունը, ցավոք մինչ օրս չեն պատկերացնում իրենց առօրյա կյանքի հետևանքները։ Մեր արտադրած աղբը անցնում է մի քանի փուլից բաղկացած, բարդ շղթա, սակայն դա ամենևին չի լուծում խնդիրը։ Շատ բնակավայրերում աղբը ուղղակիորեն այրում են։ 21-րդ դարում միջնադարյան մոտեցումները ընդունելի չեն։ Հայաստանը թանկարժեք մի զարդ է, իր մարդակերտ և բնական գեղեցկությամբ և մեր երկիրը ունի սիրո և ուշադրության կարիք։ Մենք այստեղ ենք Հայաստանը ավելի լավը դարձնելու համար։